ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Դիմակայենք վարակներին մեր եղանակով
Անկախ մեր ցանկությունից, ամեն տարի գրիպի «համաճարակ» է սկսվում: Եվ ոչ ոք գրիպով հիվանդների շարքերը չհամալրելու երաշխիք չունի: Էլ չասենք քաղաքաբնակի մասին, որը շարունակ ու անընդմեջ վտանգի տակ է. զանազան արտանետումներով ապականված մթնոլորտն իսկ արդեն խիստ վտանգավոր է, ի լրումն` արդեն սեզոնային համարվող ջրծաղիկը, որի դեմ կարծես բոլոր միջոցներն անզոր են: Զանգում ես շտապօգնություն` մի ճար հարցնելու, հիվանդի տանջալից վիճակը թեթևացնելու համար, պատասխանում են` դիմացեք: Ու երբ երեխադ, հարազատդ կամ նույնիսկ անծանոթն աչքիդ առաջ տանջվում է քորի հետևանքով անքուն գիշերներ լուսացնելուց, բաձր ջերմությունից, ու հանկարծ տեղեկանում ես, որ երեխա ժամանակ չես հիվանդացել մանկական համարվող, սակայն մեծերի համար բավականին ծանր ընթացք ստացող այս հիվանդությունով, սարսափը սկսում է կրծել քեզ ու անքնության մատնում. չլինի հանկարծ ես էլ հիվանդանամ: Հեռուստաէկրանից հավատացնում են, որ երբ ողջ քաղաքը կամ գրեթե յուրաքանչյուր հինգերորդը հիվանդ է ջրծաղիկով (չմոռանանք, որ այս հիվանդությունը տարածվում է օդակաթիլային ճանապարհով), դա դեռ չի նշանակում, որ համաճարակի հետ գործ ունենք: Բայց մեր հին ու բարի Հայկական սովետական հանրագիտարանը բացատրում է, որ համաճարակը «…միատեսակ վարակիչ հիվանդությունների իրար հաջորդող պրոցես է, որն արտահայտվում է որևէ կոլեկտիվում, բնակավայրում, շրջանում կամ երկրում դրանց նշանակալի տարածմամբ…»:
Հետաքրքիր է, ամեն տարի գովազդում են գրիպի դեմ պատվաստումը, այն էլ այն դեպքում, որ այն միշտ նոր տեսակի է, իսկ ջրծաղիկը, որով, բժիշկների հավաստմամբ, ողջ կյանքի ընթացքում հիվանդանում են մեկ անգամ` իմունիտետ ձեռք բերելով, չկա համապատասխան պատվաստանյութ, կամ էլ այն այլևս չի արդարացնում: Էլ չխոսենք այն մասին, որ դեռ լավ է, երբ հիվանդացողը տղա է, բա աղջիկը քանի շերտ դիմափոշի ու քսուք պիտի «ծեփի» դեմքին, որ մաշկի վրա առաջացած հետք-փոսերը քողարկի:
Մնում է հույսներս մեզ վրա դնենք ու զգոն լինենք, խուսափենք հասարակական վայրերում բաց քիթուբերանով երկար մնալուց:
Օգտակար խորհուրդներ, ամեն կարգի վարակներից խուսափելու համար
Հաճախակի լվացեք ձեռքերը
Մասնագետները հավատացնում են, որ դա վարակվելու վտանգը կնվազեցնի 50%-ով: Ամերիկյան բանակում կատարված փորձն ապացուցեց դրա արդյունավետությունը: Քանի որ հիմնականում վարակները փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով, ուստի դժվար չէ հասկանալ, թե ինչ է կատարվում, երբ հիվանդ մարդը հազում է ու բերանը ծածկում ձեռքի ափով: Շարունակությունն ինքներդ էլ կարող եք պարզ պատկերացնել, թե ինչպես է նա վեր կենում ու դուռը բացում, բնականաբար բռնակը հրելով, ու եթե նույնիսկ առողջ մարդը նրանից հետո նույն բռնակին ձեռք տա, կարող է և հիվանդանալ:
Կերեք վիտամիններ` մթերքի տեսքով
Ամերիկացի գիտնականները կարծում են, որ մրսածության դեպքում ասպիրին խմելու հարկ չկա: Ավելի լավ է վիտամինների «հարվածային չափաքանակ» ընդունել, հատկապես` C վիտամին: Այս վիտամինը մեծ քանակությամբ կա ցիտրուսներում,մասուրի, սև հաղարջի, կիվիի, կարմիր տաքդեղի, լոլիկի ու տերևավոր բանջարեղենի` կանաչու մեջ:
Օգտակար են յոգուրտը, կաթնաշոռը, մի խոսքով` կաթնամթերքը: Օրգանիզմի պաշտպանական ուժերի ակտիվացման համար օգտակար են սունկը, ցինկով հարուստ մթերքը (լյարդը, ծովամթերքը, ընդեղենն ու ընկույզը):
Հաճախ քայլեք
Թարմ օդին ամենօրյա գոնե կես ժամ զբոսանքները կօգնեն կազդուրվելու, օրինակ` մրսածությունից, երկու անգամ ավելի արագ: Բացի այդ, խորհուրդ է տրվում քայլել անշտապ: Նկատի ունեցեք, որ ոտքերը պետք է տաք լինեն, իսկ մարմինը ոչ մի դեպքում չպետք է քրտնի:
Հիշո՞ւմ եք ռուսական ասացվածքը.«Ոտքերը` տաքության, մարմինը` մաքրության, իսկ գլուխը` ցրտի մեջ»:
Մեր նախնիները համոզված էին, որ սոխն ու սխտորը սպանում են չար ուժերը, պաշտպանում, օրինակ` վամպիրներից:
Երբևէ ձեզ խորհուրդ տվե՞լ են մեծահասակները հարբուխի կամ գրիպի ժամանակ սոխը կտրել ու տան մի անկյունում դնել: Ճիշտ է, հոտը շատերի համար գուցե հաճելի չլինի, սակայն անհերքելի է մանրէների դեմ դրա ազդեցությունը: Դրա բացատրությունը միայն XX դարում կարողացան տալ, երբ հայտնաբերեցին այնպիսի նյութերի առկայությունը, ինչպիսիք ֆիտոնցիդներն են: Դրանք բարձրացնում են օրգանիզմի իմունիտետը, ինչը շատ կարևոր հանգամանք է վարակիչ հիվանդությունների բուժման գործում: Հայտնի բան է, որ վարակիչ հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը մեծանում է, եթե օրգանիզմի դիմադրողականությունը թուլանում է: Տարբեր բույսերի ֆիտոնցիդներն ունեն տարբեր ազդեցություն. խորդենու ֆիտոնցիդներն, օրինակ, 43%-ով նվազեցնում են մանրէների քանակը օդում, քրիզանթեմներինը` 66%-ով: Իսկ փողոցից տուն ներթափանցած ծանր մետաղների աղերը կլանվում են ասպարագուս բույսի տերևներով: Եթե տանը խորդենի ունեք, ուրեմն համարեք, որ ձեր բախտը բերել է, քանի որ խորդենու ֆիտոնցիդները ախտահանում ու թարմացնում են օդը, ինչը խանգարում է թոքային հիվանդությունների առաջացմանն ու կարգավորում է նյութափոխանակությունը:
26.01.2011 Կարդացեք նաև
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ յոգան ընդգրկվել է UNESCO-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում։ Այդ մասին նշված է կազմակերպության կայքում...
06.12.2016
Սթենֆորդի համալսարանի գիտնականները հայտնել են, որ հիպնոսի միջոցով ցավազրկման փորձերը ներկայում հաջողություններով են ընթանում, ինչը վկայում է այն մասին, որ մարդիկ հետագայում կկարողանան դիմադրել հիպնոսի...
10.08.2016
Ամբողջ մարմնի համար կրիոթերապիայի օգտակարությունը չափազանցված է, իրականում սառեցումը կարող է ավելի շատ վնաս տալ, քան օգուտ: Այդ մասին հայտնում է ամերիկյան Սննդամթերքի եւ դեղերի...
13.07.2016
Բուսական յուղերի օգտագործումը կախված է առողջության համար գլոբալ ռիսկի հետ: Նրանց օրգանիզմում, ովքեր ինքնուրույն զբաղվում են բուսաբուժմամբ, կարող են անշրջելի փոփոխություններ տեղի ունենալ, պնդում են Բեյլորյան...
06.05.2016
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ջոն Ինեսի կենտրոնի հետազոտողները պարզել են, որ Scutellaria baicalensis բույսը, որը կիրառվում է չինական ժողովրդական բժշկությունում, արտադրում է այնպիսի նյութեր, որոնք կարող են օգնել քաղցկեղի ու լյարդի հիվանդությունների...
12.04.2016
Մեդիտացիան ավելի արդյունավետ միջոց է թիկունքի ցավը մեղմելու համար, քան՝ դեղորյաքը, հայտնաբերել են Վաշինգտոնի գիտնականները, հայտնում է newsyou.info-ն...
04.04.2016
Հնդկաստանի այլընտրանքային բժշկության ղեկավար Յասսօ Նաիկը հայտարարել է, որ Բանգալոր քաղաքի բժշկությամբ զբաղվող կենտրոններից` «Swami Vivekananda Yoga Anusandhana Samsthana (S-VYASA)»-ի հետազոտողները...
29.03.2016
Յոգան ո՛չ միայն բարձրացնում է կյանքի որակը, այլև նվազեցնում է արյան ճնշումը և սրտի կծկումների հաճախականությունը: Մասնագետներն ասում են, որ առիթմիայով տառապող մարդիկ հաճախ...
18.03.2016
Հետազոտողները կարողացել են ապացուցել, որ մեդիտացիոն պրակտիկան, իսկապես, բարձրացնում է արտաքին գրգռիչներին օրգանիզմի արձագանքը և սրում զգացմունքները: Այս մասին գրում է Scientific Reports ամսագրում...
31.08.2015
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYlipxsU' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ